Եվրամիության գագաթնաժողովի անդամները Բրյուսելում կոչ են արել Բաքվին և Երևանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ:
Գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ԵՄ երկրները անընդունելի են համարում մարդկային կորուստները և Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքները խաղաղ բնակչության համար:
Բրյուսելն անընդունելի է համարել նաև արտաքին միջամտությունները առկա իրավիճակին՝ դրանք համարելով անընդունելի և հայտնելով, որ երրորդ կողմի միջամտություններն առավել են սրում իրավիճակը: Եմ անդամները կարծում են, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է բանակցություններ սկսեն առանց նախապայմանների:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ֆրանսիան փաստեր է ստանում Թուրքիայի օժանդակությամբ սիրիացի ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մասին: Ըստ Մակրոնի՝ սա շատ «լուրջ նոր փաստ է», որը փոխում է իրավիճակը: Նա այդ մասին խոսել է նաեւ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: