Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի անդամակցության մասին Թուրքիայի հետ բանակցություններն ու պատժամիջոցներ սահմանի, հաղորդում է Reuters-ը:
«Վերջապես պետք է տեսնենք հստակ արձագանք Թուրքիայի գործողություններին: Եվրամիությունը պետք է վերջապես կարմիր գիծ սահմանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, ինչը կնշանակի անդամակցության մասին բանակցությունների ավարտ եւ պատժամիջոցներ Թուրքիայի դեմ»,-ասել է Կուրցը:
Նա դատապարտել է Անկարայի՝ ավտորիտարիզմի ձգտումն ու ասել, որ Արեւելյան Միջերկրական ծովում գազի հետախուզման հարցով Թուրքիայի վերջին գործողությունները միջազգային իրավունքի բացահայտ խախտում են: