Կարևոր իրադարձություններ

Թրամփի, Պուտինի և Մակրոնի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է Հայաստանի համար լուրջ դիվանագիտական հաղթանակ համարել. Коммерсантъ

02 Հոկտեմբեր, 2020 13:30
Թրամփի, Պուտինի և Մակրոնի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է Հայաստանի համար լուրջ դիվանագիտական հաղթանակ համարել. Коммерсантъ

Ռուսական «Կոմերստանտ»-ը գրել է․ «Լեռնային Ղարաբաղում արդեն հինգերորդ օրը շարունակվող ռազմական գործողություններում բեկումնային պահ է նշմարվում: ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդները հակամարտող կողմերից պահանջել են դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային գործընթացին: Մոսկվան ու Փարիզն արձնագրել են, որ ադրբեջանական կողմում Թուրքիայի օգնությամբ Սիրիայից բերված ջիհադականներ են կռվում: ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում իր երկիրը կռվում է ընդդեմ միջազգային ահաբեկչության: Հարձակողական գործողություններ իրականացնող Ադրբեջանի համար  դիվանագիտական ճակատում պարտության սպառնալիք է նշմարվում»։

Հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևի խոսքով, Թրամփի, Մակրոնի և Պուտինի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է Հայաստանի համար լուրջ դիվանագիտական հաղթանակ համարել: Բաքուն այս հաըտարարությանը որևէ կերպով  չի արձագանքել:

Ինչ վերաբերում է հակամարտությանը միջամտող Թուրքիային, ապա թեև երկրի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին հրապարակավ քննադատել է կրակի դադարեցման կոչերի համար, այնուամենայնիվ, երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկվա հեռախոսազրույցում հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման օգտին: Այսպիսով ՌԴ ԱԳՆ-ն ակնարկել է, որ Թուրքիայի ոչ հրապարակային դիրքորոշումը խիստ տարբերվում է հրապարակայինից:


Հեղինակն ավելացրելէ նաև, որ Մակրոնը դարձել է առաջին նախագահը, որն ուղղակիորեն աջակցել է Հայաստանին նաև Ադրբեջան ուղարկված զինյալների հարցում: Նա հայտարարել է, որ Փարիզը հստակ տեղեկություն ունի առ այն, որ սիրիացի գրոհայինները ԼՂ են եկել մարտերին մասնակցելու նպատակով: ՌԴ ԱԳՆ-ն ևս անդրադարձել է զինյալների թեմային, սակայն առանց մեղադրանքի «հասցեատիրոջը» նշելու:

 

Լրահոս

Դիտել ավելին