Կարևոր իրադարձություններ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարման լիազորությունները սահմանափակվում են՝ անցնելով պետական կառավարմանը. հրամանագիր

02 Հոկտեմբեր, 2020 12:45
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարման լիազորությունները սահմանափակվում են՝ անցնելով պետական կառավարմանը. հրամանագիր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած նոր հրամանագրով «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակվում են, եւ ընկերությունն անցնում է պետական կառավարմանը:

Այս մասին հայտնում է Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով տեսանյութ եւ նշելով.

Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական:

Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

Նշեմ, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին