Կարևոր իրադարձություններ

Ինչու է «Արցախի հերոսի» կոչում շնորհվել Կարեն Ջալավյանին. Ներկայացրեց ՊԲ հրամանատարի տեղակալը

02 Հոկտեմբեր, 2020 10:45
Ինչու է «Արցախի հերոսի» կոչում շնորհվել Կարեն Ջալավյանին. Ներկայացրեց ՊԲ հրամանատարի տեղակալը

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր անդրադարձավ հարցին, թե կոնկրետ ինչի համար է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչում շնորհվել «Եղնիկներ»-ի հրամանատար Կարեն Ջալավյանին:

Նա, մասնավորապես, նշեց. «Պաշտպանության բանակի շրջանի հրամանատարը արցախյան գոյամարտից առ այսօր գտնվում է շարքում, բազմիցս վիրավորվել է, այդ թվում արցախյան գոյամարտում, ապրիլյան քառօրյայում եւ  իր հմուտ գործողությունների արդյունքում ապահովել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը եւ ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը՝ հաշվի առնելով, որ այդ ուղղությամբ հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակության անձնակազմ, սպառազինություն եւ ռազմական տեխնիկա:

Պարգեւատրությունները կրելու են շարունակական բնույթ: Ըստ կատարված սխրանքների բոլորն էլ համապատասխան պարգեւատրումների արժանանալու են»:

 

Լրահոս

Դիտել ավելին