Կարևոր իրադարձություններ

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան». Մակրոն

02 Հոկտեմբեր, 2020 10:35
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան, գրում է eadaily.com գործակալությունը: 

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան»,- հայտարարել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին