Կարևոր իրադարձություններ

Նախիջևանի հատվածու հանգիստ է, սակայն զգոնությունը չեն կորցնում. «Ժամանակ»

02 Հոկտեմբեր, 2020 08:54
Նախիջևանի հատվածու հանգիստ է, սակայն զգոնությունը չեն կորցնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու ողջ երկայնքով ընթացող մարտերին զուգահեռ՝ Նախիջևանի հատվածում հանգիստ է։ Նախիջևանի սահմանակից համայնքների ղեկավարների խոսքով՝ կրակոցներ չկան, սահմանին ամեն ինչ հանգիստ է, ամեն մարդ իր գործին է։

«Ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ոչ մի լարվածություն, առավել ևս՝ խուճապ չկա։ Բոլորն իրենց տեղերում, իրենց գործին են»,- միաբերան պնդում էին համայնքապետերը։

Սեպտեմբերի 27-ից հրադադարի ռեժիմի խախտման որևէ դեպք չի գրանցվել նաև Արարատի մարզի Զանգակատուն համայնքում։ Համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանն ասաց, որ, օգտվելով խաղաղ իրավիճակից, ամբողջ գյուղով զբաղված են Արցախում կռվող տղաներին օգնություն ուղարկելու գործով։ Սահմանապահ գյուղերի ղեկավարները պնդում էին, սակայն, որ զգոնությունը չեն կորցնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին