Կարևոր իրադարձություններ

Իսրայելը զենքով բեռնված նոր ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան

02 Հոկտեմբեր, 2020 01:03
Իսրայելը զենքով բեռնված նոր ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան

Իսրայելն այս օրերին ինքնաթիռներով զենք է ուղարկում Ադրբեջան՝ վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ամենաթեժ մարտերի ֆոնին, այս մասին են փաստում պաշտոնյաներն ու հետախուզական աղբյուրները: Այս մասին ասվում է «Al-Arabia» հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում: Այս մասին գրում է Armtimes.com կայքը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական ու ադրբեջանական ուժերի միջեւ ծանր մարտերը շարունակվում են արդեն հինգ օր շարունակ, երկու կողմերի հայտարարություններով էլ նշվում է, որ հակամարտության բռնկումը դեռ ավարտված չէ: Կան մեղադրանքներ օտարերկրյա կործանիչներ, ուժեր օգտագործելու մասին: Հաղորդվում է, որ Թուրքիան, որը հրապարակավ բարձրաձայնել է Ադրբեջանին սատարելու մասին եւ Հայաստանը տարածաշրջանում անվանել է «խաղաղության ամենամեծ սպառնալիք», Սիրիայից  զինյալներ է ուղարկել Բաքու»,-նշվում է Al-Arabia-ի հոդվածում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին