Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Էմանուել Մակրոնի ջանքերը. նախագահը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

01 Հոկտեմբեր, 2020 21:12
Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Էմանուել Մակրոնի ջանքերը. նախագահը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նա իր խորը մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղված Ֆրանսայի նախագահի ջանքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին