Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախագահ կբարձրաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու մասին հարցը

01 Հոկտեմբեր, 2020 20:26
Ֆրանսիայի նախագահ կբարձրաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու մասին հարցը

Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ անդամ Չարլի Վեյմերսը:

«Նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին՝ ուղարկելով իսլամիստներ Սիրիայից: Նա մտադիր է դիմել ԵՄ-ին հարցով՝ դատապարտո՞ւմ է արդյոք Եվրամիությունը հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունը եւ դիտարկո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային բացառելու հնարավորությունը»,-գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին