Կարևոր իրադարձություններ

Քիչ առաջ լույս աշխարհ եկավ Արցախից Երևան եկած փոքրիկ Արթուրը. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

01 Հոկտեմբեր, 2020 19:21
Քիչ առաջ լույս աշխարհ եկավ Արցախից Երևան եկած փոքրիկ Արթուրը. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ եկավ փոքրիկ Արթուրը: Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի տարածած հաղորդագրությունից։

Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է:

«Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Արցախ»,-նշում է նորածնի մայր Էլլադա Կարապետյանը:

Հանձին Արթուրի` առողջություն և անհոգ մանկություն պատերազմների արդյունքում բնականոն կյանքի ռիթմը փոխած բոլոր երեխաներին, համբերություն մայրերին:

 

Լրահոս

Դիտել ավելին