Կարևոր իրադարձություններ

Պուտինը, Թրամփն ու Մակրոնը համատեղ հայտարարություն կանեն ԼՂ իրավիճակի հետ կապված. Կրեմլ

01 Հոկտեմբեր, 2020 15:50
Պուտինը, Թրամփն ու Մակրոնը համատեղ հայտարարություն կանեն ԼՂ իրավիճակի հետ կապված. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված:
 
Այդ մասին լրագրողներին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը:
 
«Նիստի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ ծայրահեղ անհանգստություն հայտնվեց շարունակվող մարտերի կապակցությամբ», - ասել է Պեսկովը: 
 

Լրահոս

Դիտել ավելին