Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել է միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են: