Կարևոր իրադարձություններ

Երկու տարում, հա՛յր իմ, այնքան բան է տեղի ունեցել. Սեդա Ազնավուրը գրառում է արել

01 Հոկտեմբեր, 2020 13:25
 Երկու տարում, հա՛յր իմ, այնքան բան է տեղի ունեցել. Սեդա Ազնավուրը գրառում է արել

Այսօր լրանում է ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրի մահվան երկրորդ տարին. այս կապակցությամբ նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ խոսելով նաև Հայաստանում և Արցախում տիրող պատերազմական դրության մասին: 

«Քո հեռանալու հոկտեմբերյան առաջին այս օրն այնքան տխուր է ինձ համար: Երկու տարում, հա՛յր իմ, այնքան բան է տեղի ունեցել: Աշխարհում կատարվող իրադարձությունները քեզ իրապես կստիպեին մտահոգվել: Մեր հայերը պատերազմի մեջ են. դա կկոտրեր քո սիրտը: Կդառնայիր դեպի հույսը, քանի որ դրանում էր հզորությունդ: Մտածում եմ քո մասին: Կարոտում ենք քեզ»,- գրել է Սեդա Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզվել է, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։

Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Ազնավուրի հիշատակին ազգային տուրք է մատուցվել Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, որտեղ ունեցած ելույթում Մակրոնը նրան անվանել է «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»:

 

Լրահոս

Դիտել ավելին