Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին

01 Հոկտեմբեր, 2020 12:20
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը: Ազիզ Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ և եզդի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Եզդիների ազգային միության նախագահի խոսքով՝ ինչպես Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմներում, այնպես էլ հիմա եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին:

 

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ազիզ Թամոյանին և եղբայրական եզդի ժողովրդին ստեղծված իրավիճակում ցուցաբերած գործուն աջակցության համար, և ընդգծել, որ համատեղ ջանքերով կրկին հաջողվելու է չեզոքացնել արտաքին վտանգները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին