Կարևոր իրադարձություններ

Զերծ մնացեք կարճ հաղորդագրությունների միջոցով առաջնագծում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց. ԱԱԾ-ն զգուշացնում է

01 Հոկտեմբեր, 2020 11:45
Զերծ մնացեք կարճ հաղորդագրությունների միջոցով առաջնագծում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց. ԱԱԾ-ն զգուշացնում է

Հարգելի՛ հայրենակիցներ

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում:

Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ Ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսևորումներ՝ իրենց անցանկալի հետևանքներով:

 

Լրահոս

Դիտել ավելին