Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Մակրոնը կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

01 Հոկտեմբեր, 2020 11:35
Պուտինն ու Մակրոնը կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում ու Բելառուսում տիրող իրավիճակը, տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

 

Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները «մանրամասն քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առումով»։ Պուտինն ու Մակրոնը կոչ են արել հակամարտող կողմերին անհապաղ ու ամբողջությամբ դադարեցնել կրակն ու դեէսկալացնել լարվածությունը։

«Նշվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու փաստը։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հստակ չափանիշները, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների անունից հայտարարություն անել զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերականգնման օգտին»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին