Կարևոր իրադարձություններ

Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը եւ նստել բանակցային սեղանի շուրջ

01 Հոկտեմբեր, 2020 10:44
Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը եւ նստել բանակցային սեղանի շուրջ

Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին վճռականորեն կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը եւ նստել բանակցային սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, գրում է TACC-ը:

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, ցուցաբերել առավելագույն զսպվածություն երկխոսություն սկսել»,- ասել է նա:

կատոն հավելել է, որ ճապոնական կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի:

«Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»,-ասել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին