Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն այսօր նիստ չի անցկացնի․ նախագծերը քննարկվում ու քվեարկվում են հեռավար

01 Հոկտեմբեր, 2020 09:43
Կառավարությունն այսօր նիստ չի անցկացնի․ նախագծերը քննարկվում ու քվեարկվում են հեռավար

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին նիստ չի հրավիրի, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, նշելով, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։

«Արդեն իսկ կառավարության կայքում հրապարակվել են սեպտեմբերի 28-ին քննարկված և ընդունված որոշումները։ Պարբերաբար կլինեն թարմացումներ, և հեռավար կարգով քննարկված և գրավոր քվեարկությամբ ընդունված բոլոր նախագծերը կտեղադրվեն կառավարության կայքում»,-նշել է Խաչատրյանը։

Նշենք, որ ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը սահմանում է, որ նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին