Կարևոր իրադարձություններ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն․ ԱՀ ՊԲ

01 Հոկտեմբեր, 2020 08:08
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն․ ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին հայտնում է Պաշտպանության Բանակը։

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է:

ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին