Կարևոր իրադարձություններ

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

30 Սեպտեմբեր, 2020 23:24
Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Արցախի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա, և այսօր էլ շարունակում է իր ծառայությունը մեր հայրենիքին:

«Որովհետև ունենք Արցախյան գոյապայքարի մասնակից, Արցախյան առաջին պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցներ:Որովհետև ունենք հայրենակից, ով նռնակներով նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները և պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին:

Որովհետև ունենք հայրենակից, որ թողել է Եվրոպայում իր հաճելի կյանքը և այսօր գտնվում է առաջնագծում, որովհետև մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և այդ նույն վարձկաններին մեր գլխին պատուհաս չենք դարձնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին