Կարևոր իրադարձություններ

Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

30 Սեպտեմբեր, 2020 22:54
Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը և կոչ են արել երկրներին առավելագույն զսպվածություն դրսևորել:

«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ընդգծվել է լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են նախարարությունից, կողմերն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ սեպտեմբերի 27-ին արած հատուկ հայտարարությանը, որով կոչ է արվում հակամարտող կողմերին դադարեցնել հետագա էսկալացիան:

Հեռախոսազրույցը կայացել է ԵՄ կողմի նախաձեռնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին