Կարևոր իրադարձություններ

Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից․ Արայիկ Հարությունյան

30 Սեպտեմբեր, 2020 20:10
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին