Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ափերին 12 ապօրինի միգրանտ է խեղդվել

17 Հոկտեմբեր, 2015 15:34
Թուրքիայի ափերին 12 ապօրինի միգրանտ է խեղդվել

Ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավակը շրջվել է Էգեյան ծովում՝ Թուրքիայի Չանաքալե նահանգում։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 12 մարդ, գրում է Posta թերթը։

Նավակում եղել է 50 մարդ, որոնք ուղեւորվում էին մոտակա հունական Լեսբոս կղզի։ Թուրքիայի առափնյա հսկողություն իրականացնող ծառայությունը փրկարարական գործողություններ է ծավալել։ Այս պահին 25 մարդու կյանք հաջողվել է փրկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ Հունաստանն ու Իտալիան առանցքային տարանցիկ երկրներն են, որոնց տարածքով ներգաղթյալները փորձում են մտնել Եվրոպա։

 

Լրահոս

Դիտել ավելին