Կարևոր իրադարձություններ

Օրվա ընթացքում թշնամին կրել է 130 մարդկային կորուստ, ունեցել 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

30 Սեպտեմբեր, 2020 19:40
Օրվա ընթացքում թշնամին կրել է 130 մարդկային կորուստ, ունեցել 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում թշնամին կրել է 130 մարդկային կորուստ, ունեցել 200 վիրավոր, կորցրել 29 տանկ, 3 ՏՕՍ, 1 սմերչ, 11 ԱԹՍ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական զինված ուժերի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրետանային համակարգ (ՏՕՍ), 1 Սմերչ, 11 ԱԹՍ։

«Մոտավորապես 23-24 ժամվա ընթացքում հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է կորուստներ․ 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, ՀՀ ԶՈՒ-երը խոցել են 29 տանկ եւ զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային ՏՈՍ համակարգ, 1 ՍՄԵՐՉ տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ։ Տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, քանի որ մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուղղություններով»,- հավելեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին