Կարևոր իրադարձություններ

Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում. Արարատ Միրզոյան

30 Սեպտեմբեր, 2020 19:25
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է․

«Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ և մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ։

Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»։

 

Լրահոս

Դիտել ավելին