Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմը Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ չի օգտագործել, սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է. Շուշան Ստեփանյան

30 Սեպտեմբեր, 2020 18:20
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Հայկական կողմը Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ չի օգտագործել, սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է. Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին