Կարևոր իրադարձություններ

Թբիլիսին պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ կողմերի միջև երկխոսության համար․ Վրաստանի վարչապետ

30 Սեպտեմբեր, 2020 18:09
 Թբիլիսին պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ կողմերի միջև երկխոսության համար․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ կողմերի միջև երկխոսության համար: Այս մասին հայտնում է Netgazeti.ge-ն:

«Տարածաշրջանում խաղաղության արագ հաստատումը մեր ընդհանուր շահն է»,- ասել է Վրաստանի վարչապետը:

«Ինչպես գիտեք, Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի թե Ադրբեջանի և թե Հայաստանի հետ: Պատմականորեն Վրաստանում ապրող մեր ադրբեջանցի եւ հայ համաքաղաքացիները միշտ էլ մեծ դերակատարում են ունեցել մեր երկրի ու տարածաշրջանի զարգացման եւ ամրապնդման գործում: Նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ներուժ ունեն հարավային կովկասը դարձնելու խաղաղության ու զարգացման տարածք»,- հավելել է Գախարիան:

 

Լրահոս

Դիտել ավելին