Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    575,5
    587,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ամբուլատոր բժշկական օգնության եւ ծննդօգնության համար Արցախից ժամանած անձինք չեն վճարի

30 Սեպտեմբեր, 2020 16:28
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ամբուլատոր բժշկական օգնության եւ ծննդօգնության համար Արցախից ժամանած անձինք չեն վճարի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության եւ ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա եւ ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն եւ կօգտվեն ծառայություններից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական էջից:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:

Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով

Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:

Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ը` բացի շաբաթ-կիրակիից:

Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը:

Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին