Կարևոր իրադարձություններ

Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով. ՀՀ ՊՆ

30 Սեպտեմբեր, 2020 15:22
Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ և սննդամթերք:

Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա: Սակայն, եթե կլինեն քաղաքացիներ կամ կազմակերպություններ, որոնք նման ցանկություն կունենան, ապա օժանդակությունը պետք կազմակերպել համակարգված և հասցեական։

Հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: 

Հարցերի և այլ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար կարող եք զանգահարել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանին (+374 98 122442) կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին։

Դեղորայք, առաջին օգնության պարագաներ և այլ ապրանքներ նվիրաբերելու համար, խնդրում ենք կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարարության հետ, թեժ գիծ՝ 8003:

ՀՀ ՊՆ

 

Լրահոս

Դիտել ավելին