Կարևոր իրադարձություններ

Մոսկվան հավանության չի արժանացրել ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի հայտարարությունը․ Պեսկով

30 Սեպտեմբեր, 2020 14:58
Մոսկվան հավանության չի արժանացրել ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի հայտարարությունը․ Պեսկով

Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է․ «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք դրանց հետ համաձայն չենք»։

Նա հիշեցրել է նախօրեին հնչեցրած իր խոսքերի մասին, որ «չարժե կրակի մեջ յուղ լցնել»:

«Մեր զինվորականները շատ ուշադիր են հետևում շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են աշխարհի տարբեր երկրների առաջնորդները», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը նախկինի պես բոլոր տարածաշրջանային երկրներին զսպվածության կոչ է անում և հատկապես հակամարտության մասնակից երկրներին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:


 

Լրահոս

Դիտել ավելին