Կարևոր իրադարձություններ

Մակրոնը քննադատել է ԼՂ-ի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը

30 Սեպտեմբեր, 2020 14:37
Մակրոնը քննադատել է ԼՂ-ի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննդատել է Թուրքիայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վտանգավոր են, հայտնում է Ռիա Նովոստի-ն:

«Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ չմտածված ու վտանգավոր են թվում»,- ասել է նա՝ նշելով, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է «Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարություններով, որոնք ձերբազատում են Ադրբեջանին գործողությունները զսպելուց»։

«Մենք դա թույլ չենք տա։  Հայաստանին ու հայ ժողովրդին ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիան կատարելու է իր դերը, և մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում։ Մենք չենք ընդունում էսկալացիային նպաստող որևէ հայտարարություն»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։

 

Լրահոս

Դիտել ավելին