Կարևոր իրադարձություններ

Մեզ հարկավոր չէ առայժմ օգտագործել 102-րդ ռուսական բազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը. ՀՀ վարչապետ

30 Սեպտեմբեր, 2020 13:31
Մեզ հարկավոր չէ առայժմ օգտագործել 102-րդ ռուսական բազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը. ՀՀ վարչապետ

Մենք Ռուսաստանի նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությունը: «ՏԱՍՍ» լրատվականի փոխանցմամբ, այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ հարկավոր չէ առայժմ օգտագործել 102-րդ ռուսական բազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը», - նշել է նա:

ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը ցանկանում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ:

«Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում ոչինչ չի պատահել, և չկան նրբերանգներ, որոնք նախկինում չեն եղել: Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը նոր մակարդակի եւ որակի հարաբերությունների կառուցումն է», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին