Կարևոր իրադարձություններ

Մակրոնը ԼՂ իրավիճակի կարգավորման ուղիները կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

30 Սեպտեմբեր, 2020 12:50
Մակրոնը ԼՂ իրավիճակի կարգավորման ուղիները կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղիները: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Լատվիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս թեմայով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու խումբը` Մինսկի խումբը, որի մեջ են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Մենք մեր գործընկերների հետ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման) առաջին ժամերից կապի մեջ ենք արտգործնախարարների մակարդակով և իմ մակարդակով: Այսօր երեկոյան նախատեսում եմ (կապվել) նախագահ Պուտինի հետ, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ, որպեսզի փոխանակումներ կատարեմ և ելքեր առաջարկեմ այս դժվար իրավիճակից», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը կարծում է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի:

Մակրոնը մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի «ռազմաշունչ հայտարարությունների» առնչությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին