Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը Կատարի Էմիրին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին

30 Սեպտեմբեր, 2020 12:34
Արմեն Սարգսյանը Կատարի Էմիրին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:Նախագահ Սարգսյանը Էմիր Ալ Թանիին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին:

Կողմերը համակարծիք են եղել, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու էմիր Ալ Թանին անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին