Կարևոր իրադարձություններ

ՃՈ-ի արձանագրած խախտումներով տուգանային միավորների կիրառման ժամկետը երկարաձգվում է մինչև 2022 թ-ի հուլիսի 1-ը

30 Սեպտեմբեր, 2020 12:30
ՃՈ-ի արձանագրած խախտումներով տուգանային միավորների կիրառման ժամկետը երկարաձգվում է մինչև 2022 թ-ի հուլիսի 1-ը

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նածխագիծը:

Կառավարության ներկայացուցիչը նախաձեռնությունը հիմնավորեց նրանով, որ անհրաժեշտություն կա ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը:

Նրա խոսքով, փոփոխությունները հնարավորություն կտան կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև չարամտորեն կատարվող խախտումների համար և դրանց հայտնաբերման դեպքում կերաշխավորվի պատասխանատվության անխուսափելիությունը:

Արա Ֆիդանյանը նկատեց, որ 2020 թվականի հունվարից տուգանային միավորների համակարգը գործարկվեց բացառապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով:

Նրա խոսքով, ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվող խախտումներով  տուգանային միավորների կիրառման ժամկետը սահմանափակված էր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:

Ֆիդանյանը հայտնեց, որ առաջարկվում է այն երկարաձգել մինչև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում պարեկային ծառայության ամբողջական կայացումը, քանի որ այն ուղղակիորեն կապված է պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակներով արձանագրություններ կազմելու և որոշումներ  ներկայացնելու տեխնիկական միջոցների առկայության հետ:

Նրա խոսքով, այդ միջոցների ձեռքբերումը և պարեկային ծառայության ամբողջական գործարկումը նախատեսված է մինչև 2022 թվականի առաջին կիսամյակի ավարտը։

Փոխնախարարը ներկայացրեց, որ կառավարության նախագծով առաջարկվում է ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային միավորների կիրառման իրավունքը այս տարվա սեպտեմբերի 21-ի փոխարեն երկարացնել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին