Կարևոր իրադարձություններ

Ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք. Արծրուն Հովհաննիսյան

30 Սեպտեմբեր, 2020 12:14
Ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են ընթանալ գիշերային մարտեր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ, բայց տեղ-տեղ, բնականաբար, եղել են նաև հրետանային հրետակոծություններ: Հյուսիսային ուղղությամբ Ադրբերջանի զինված ուժերը անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես՝ ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: Ընթացիկ իրավիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի: Մեր ԶՈւ ստորաբաժումները հերոսաբար դիմակայում են, բնականաբար մենք էլ ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կորուստներ, ինչպես կոնդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի»,- նշեց նա: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին