Կարևոր իրադարձություններ

Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը

30 Սեպտեմբեր, 2020 12:07
Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը

Հունաստանի խորհրդարանը քննարկում է Ադրբեջանի հետ «համագործակցության հուշագրի» վավերացումը կասեցնելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով:

 

Հունական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեքշաբթի օրը «համագործակցության հուշագիրը» պետք է ներկայացվեր Կրթության հարցերով կոմիտեին:

Այնուամենայնիվ, Հունաստանի խորհրդարանում, ինչպես հաղորդվում է, Լեռնային Ղարաբաղի պատերազմը բացասական մթնոլորտ է ստեղծել Ադրբեջանի դեմ: «Ներկայումս կառավարությունը գիտակցում է, որ առնվազն քաղաքականապես աննպատակահարմար կլինի Ադրբեջանի հետ համագործակցության վավերացմանը նպաստելը», – գրում է real.gr թերթը:

 

Խորհրդարանի փոխնախագահ Նիկիտաս Կակլամանիսը ասել է, որ որոշումը կայացնելու է խորհրդարանի նախագահը՝ կառավարության հետ խորհրդակցելուց հետո:

«Այնուամենայնիվ, ես կարող եմ դիրքորոշում ունենալ, և իմ դիրքորոշումը ակնհայտորեն հայերի օգտին է», – ասել է Կակլամանիսը:

 

Լրահոս

Դիտել ավելին