Կարևոր իրադարձություններ

Արթիկում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ 35-ամյա քաղաքացին այրվածքներով հոսպիտալացվել է

30 Սեպտեմբեր, 2020 11:55
Արթիկում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ 35-ամյա քաղաքացին այրվածքներով հոսպիտալացվել է

Այսօր առավոտյան՝ ժամը  9-ի սահմաններում, ԱԻՆ Ճգնաժամային  կառավարման Շիրակի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թիվ 38 շենքի առաջին բնակարանի խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան դռներն ու պատուհանները, շենքում փլուզում չի արձանագրվել։

Պայթյունից վնասվածներով Արթիկի, ապա Գյումրի ԲԿ է տեղափոխվել Արթիկ քաղաքի 35-ամյա բնակիչ Գ․Ճգնավորյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին