Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի հայերը շտաբ են ստեղծել Հայաստանին օգնելու համար

30 Սեպտեմբեր, 2020 11:42
Ուկրաինայի հայերը շտաբ են ստեղծել Հայաստանին օգնելու համար

Հայաստանին օգնության հարցը քննարկվել է Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Կիեւում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստ: Հանդիպմանը ներկա էին տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ, ստեղծվեց շտաբ` գործողությունների արդյունավետ համակարգման համար:

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր քաղաքի տեղական համայնքի հետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին