Կարևոր իրադարձություններ

Մառնեուլիում ծեծի են ենթարկել «Մթավարի արխի» հեռուստաալիքի նկարահանող խմբին

30 Սեպտեմբեր, 2020 11:36
Մառնեուլիում ծեծի են ենթարկել «Մթավարի արխի» հեռուստաալիքի նկարահանող խմբին

Մառնեւլիում երեկոյան ծեծի են ենթարկել Վրաստանի ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այս մասին գրում է aliq.ge–ն։

Ըստ լրատվականի` բռնություն է կիրառվել ալիքի երկու օպերատորի  և երկու լրագրողի նկատմամբ, վնասվել է նկարահանող տեխնիկան: Հեռուստաընկերությունը ներկայացնող լրագրողի վարկածով` հարձակում է կատարվել առանց պատճառի, երբ վերջինս փորձել է  ձայնագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցչին: Լրագրողներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Հեռուստաընկերությունից հայտնում  են, որ այսօր միջադեպ է գրանցվել նաև իրենց նկարահանող խմբի և Մառնեուլիի սակրեբուլոյի ղեկավար Ամիրան Գիորգաձեի միջև: Նշվում է, որ պաշտոնյան վրդովվել է լրագրողի հարցից ու անցել վիրավորանքների:

 

Լրահոս

Դիտել ավելին