Կարևոր իրադարձություններ

Մարիա Զախարովան`Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի հայտարարության մասին

30 Սեպտեմբեր, 2020 11:17
Մարիա Զախարովան`Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի հայտարարության մասին

Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի հայտարարությունը

Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ, նախապես հայտնի էր նրա դիրքորոշումը, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ կաջակցի Ադրբեջանին թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում։

«Բոլորովին չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը։ Մեզ մոտ հռետորաբանությունը տարբեր է, և հայտարարությունները տարբերվում են»,- ասել է Զախարովան՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Թուրքիա չէ, և դա «բառիս բուն իմաստով դա պետք է հասկանալ»։ «Դա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդներն էլ իրենց պատմությունն ունեն»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ աշխարհն առաջին և վերջին անգամ չէ, որ բախվում է այն իրավիճակների սրմանը, որոնք եղել են ծխացող, և «խաղաղ կարգավորման մեխանիզմներ կան»: «Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հանդարտեցմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ-ն ակտիվորեն մասնակցում է հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին