Կարևոր իրադարձություններ

Սահմանապահ Չինարի գյուղում իրավիճակը հանդարտ է․ մարդիկ խաղողաքաղ են սկսել․ «Ժամանակ»

30 Սեպտեմբեր, 2020 09:30
Սահմանապահ Չինարի գյուղում իրավիճակը հանդարտ է․ մարդիկ խաղողաքաղ են սկսել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղում իրավիճակը հանդարտ է։ Մարդիկ խաղողաքաղ են սկսել։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ մոտ 15 մեքենա ներգրավված է խաղողաքաղի պրոցեսում։

Նշենք, որ սահմանապահ գյուղերի խաղողի այգիները գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ։ Սահմանապահ համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ կրակոցներ կան, բայց դրանք միջդիրքային են, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան։ Մարդիկ հանգիստ են, խուճապ չկա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին