Կարևոր իրադարձություններ

Այս պահին ապրում եմ այն նույն զգացողությունները, ինչ մոտ 10 տարեկանում. իմ ծննդավայրում եմ՝ Վարդենիսում․ պատգամավոր

30 Սեպտեմբեր, 2020 01:25
Հեղինակ՝ Թագուհի Թովմասյան
Այս պահին ապրում եմ այն նույն զգացողությունները, ինչ մոտ 10 տարեկանում. իմ ծննդավայրում եմ՝ Վարդենիսում․ պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահին ապրում եմ այն նույն զգացողությունները, ինչ մոտ 10 տարեկանում։ Իմ ծննդավայրում եմ՝ Վարդենիսում՝ ավելի կոնկրետ հարակից համայնքներից մեկում, որտեղ խուլ գմփոցներ ենք լսում։ Ծանոթ ձայներ են ու վաղուց չեն էլ վախեցնում։ 

Իհարկե, ցերեկն այս հատվածները ինտենսիվ հրետակոծվում և հրթիռակոծվում էին, նույնիսկ մեր հայրենակիցներից մեկը զոհվեց, բայց հիմա խաղաղ է, հուսամ խաղաղ գիշեր կունենանք։

Չենք ընկճվում, չենք նահանջում մեր հայրենիքից։ Մեր հողը պաշտպանելու ենք մեր ներկայությամբ։ Ափսոս՝ մի քիչ ցուրտ է... 
#հաղթելուենք»

 

Լրահոս

Դիտել ավելին