Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել․ Հակոբ Կարապետյան

30 Սեպտեմբեր, 2020 00:37
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեւանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել։

Ասում են, Mikayel Manrikyanն ու Մարկոս Հարությունյանն արդեն սկսել են գույքագրել հակառակորդի կողմից լքված բնակավայրերի վթարային շենքերը, իսկ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամները սկսել են քանդել հակառակորդի ապօրինի խրամատները: Ընդ որում, Arsen Shur Karapetyanը առաջարկում է դրանց տեղում նորմալ, ճաշակով public place-եր ձեւավորել։

Պինդ կացեք, թանկագին պարոնայք, մի քանի օրից ավագանու նիստ ունենք։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Հ. Գ. կարծում եմ, հետգրությունը ավելորդ չէ։ Սիրելիներս, Ավագանու անդամները, այո մեկնել են առաջնագիծ։ Բայց մնացած տեքստը, ինչպես կարելի է կռահել, կատակով է գրված, ինչի մասին վկայում է այս :) զմայլիկը»։

 

Լրահոս

Դիտել ավելին