Կարևոր իրադարձություններ

Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու․ Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը

30 Սեպտեմբեր, 2020 00:06
Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու․ Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը

Այս պահին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը: Նրանք արգելում են բեռնատարների տեղաշարժը: Ճանապարհը փակող մարդկանց խոսքերով, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում: Այս մասին հատնում է Jnews.ge-ն։

Աղբյուրի տվյալներով, այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանպարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:

«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- նշում են ճանապարհը փակող ջավախքցիները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին