Կարևոր իրադարձություններ

Մեծ հայրենասեր և բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին․ Աննա Հակոբյան

29 Սեպտեմբեր, 2020 23:04
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Մեծ հայրենասեր և բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։

Եթե ասեմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, կնշանակի ոչինչ չասացի։

Ուզում եմ պարզապես վստահեցնել, որ այդ գումարն ամբողջությամբ՝ միանվագ ճանապարհով (կախված պատերազմական իրավիճակի հետագա ընթացքից) կամ դրա յուրաքանչյուր ցենտը՝ երկարաժամկետ կտրվածքով, կծախսվի բացառապես ի շահ մեր պետության եւ ժողովրդի։ Եւ ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար։

Հ.Գ. Մեծանուն բարերարը հուլիսյան մարտերի օրերին էլ 250 հազար դոլար էր փոխանցել մեզ՝ «զինվորների համար»։ Այդ գումարը կուղղվի զինվորների վերականգնողական բուժմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին