Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

29 Սեպտեմբեր, 2020 21:04
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակվող մարտական գործողությունների հետ: Հատկապես նշվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունն ու միջոցների ընդունումը՝ ճգնաժամի ապաէսկալացիայի նպատակով»:

 

Լրահոս

Դիտել ավելին