Կարևոր իրադարձություններ

Թուրքական ԱԹՍ-ն ՀՀ սահմանի երկայնքով շրջանաձև թռիչքներ է կատարել․ Razm.Info-ն հայտնում է թարգմանչական սխալի մասին

29 Սեպտեմբեր, 2020 20:47
Թուրքական ԱԹՍ-ն ՀՀ սահմանի երկայնքով շրջանաձև թռիչքներ է կատարել․ Razm.Info-ն հայտնում է թարգմանչական սխալի մասին

Razm.Info-ն հայտարարություն է տարածել․

«Հարգելի ընթերցողներ և լրատվամիջոցների մեր գործընկերներ, թուրքական ԱԹՍ-ի մասին տեղեկությունում մեր անգլերեն թվիթերում թարգմանչական սխալի ու անհաջող ձևակերպման պատճառով տպավորություն է ստեղծվել, թե այդ ԱԹՍ-ն մտել է ՀՀ տարածք։

Իրականում այն ՀՀ սահմանի երկայնքով շրջանաձև թռիչքներ է կատարել, ըստ ամենայնի, հետախուզական տվյալներ հավաքելով, սակայն ՀՀ տարածք չի մտել։ Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին ապակողմնորոշել ենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին