Կարևոր իրադարձություններ

Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում Արցախում. Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ (տեսանյութ)

29 Սեպտեմբեր, 2020 18:30
Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում Արցախում. Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ (տեսանյութ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը շրջել է ծառայության վարչական տարածքով, ծանոթացել ծառայության պայմաններին, զրուցել համահավաք վաշտի անձնակազմի հետ, որոնք պատրաստվում են առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, մեկնել առաջնագիծ։ 

«Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում Արցախում: Տագնապային տրամադրություն չկա։ Տղաները շատ մեծ ոգևորությամբ պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը»,- ասել է նախարար Ցոլակյանը:

Ֆելիքս Ցոլակյանն անփորձանք ծառայություն է մաղթել անձնակազմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ցանկացած իրավիճակում Հայաստանն Արցախի կողքին է, նախարարությունն էլ պատրաստ է մշտապես աջակցել Արցախի գործընկեր կառույցին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին